Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե երեկ երեկոյան բանակի զինծառայողներից մեկը` ավագ լեյտենանտ Ռամալ Բադալլին, հրազենային վիրավորում է ստացել Նախիջևանի սահմանային հատվածում` Սադարակի շրջանում:
Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ հայկական կողմը խախտել է հրադադարը, կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Պատասխան կրակից հետո իրավիճակը հանդարտվել է, հայտարարարում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հայտարարում է, թե ադրբեջանական կողմն է ժամեր շարունակ տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել հայկական դիրքերը, ինչի հետևանքով վիրավորվել է Երասխի գյուղապետը: