Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` այսօր միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում:
Ըստ ռազմական գերատեսչության` համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
«Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ: