Մատչելիության հղումներ

Ըստ Ալիևի՝ բոլոր կոմունիկացիաները տարածաշրջանում պետք է բացվեն միաժամանակ


Երկաթուղի Ադրբեջանում, արխիվ
Երկաթուղի Ադրբեջանում, արխիվ

Կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում կդառնան արդեն իրականություն, հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Երեկ Բաքվում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը շեշտել է, որ «բոլոր կոմունիկացիաների բացումը կարևոր հարց է հետկոնֆլիկտային կարգավորման գործում, և դա իր արտացոլումն է գտել անցած տարվա նոյեմբերի [լույս] 10-ին Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունում»:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը հայտնել է, որ սկսվել է Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ երկաթգծերի, մայրուղային ավտոճանապարհի շինարարություն:

«Մենք պետք է մեր տարածքում կառուցենք ավելի քան հարյուր կիլոմետր մայրուղային և երկաթուղային ճանապարհներ Հայաստանի ուղղությամբ: Հայաստանի տարածքում դա ընդամենը շուրջ 40 կիլոմետր է կազմում: Բոլոր կոմունիկացիաները տարածաշրջանում պետք է բացվեն զուգահեռաբար: Դա թույլ է տալիս Հայաստանին երկաթուղային հաղորդակցություն ստանալ Ռուսաստանի և Իրանի հետ: Դա թույլ է տալիս Ադրբեջանին լրացուցիչ ելք ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, և տարածաշրջանի 4 երկրներ՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ուժեղ աջակցություն են ցուցաբերում այդ մոտեցմանը: Այդպիսով, մենք պետք է Հայաստանից ստանանք դրական պատասխան, բայց այդ հարցը չպետք է ընտրողական լինի», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն միաժամանակ, և այդ տեսանկյունից խտրականություն չպետք է լինի: Անկասկած, դրանից հետո կանխատեսելիությունը, կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում արդեն իրականություն կդառնան: Մենք դա ցանկանում ենք», - վստահեցրել է Ալիևը:

XS
SM
MD
LG