Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարությանը` նշելով նաև, որ Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում առանձին կետով անդրադարձ կա Երևանի կանաչ զարգացմանը:
Շառլ Միշելը երեկ է երկօրյա այցով ժամանել Հայաստան՝ իր հարավկովկասյան այցը մեկնարկելով Երևանից: