Մատչելիության հղումներ

Ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունն այցելել է թուրքական Կիպրոս


Թուրքիայի նախագահ Էրդողանը և Կիպրոսի թուրքական առաջնորդ Էրսին Թաթարը մասնակցում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության հռչակագրի տարեդարձի տոնակատարության արարողությանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Էրդողանը և Կիպրոսի թուրքական առաջնորդ Էրսին Թաթարը մասնակցում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության հռչակագրի տարեդարձի տոնակատարության արարողությանը, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցել է Կիպրոսի թուրքական հատված, մասնակցելու Թուրքիայի զորքերի ափհանման 47-րդ տարեդարձի միջոցառումներին։ 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժել են Կիպրոս` թուրք բնակչության անվտանգությունը ապահովելու պատրվակով։

Ադրբեջանի պատվիրակությանը երեկ ընդունել է այսպես կոչված` Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության վարչապետ Էրսան Սաները։

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Սամեդ Սոեյիդովը այդ հանդիպմանն ասել է․ «Մենք ցանկանում ենք, որ Հյուսիսային Կիպրոսն ուժեղ լինի, թուրքական աշխարհը բարձրանում է։ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պետք է միասին լինեն․․․ Սա մեր հողն է, թուրքական աշխարհում կա Թուրքիա, Ադրբեջան ու Հյուսիսային Կիպրոս»։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ հուլիսի 20-ին Հյուսիսային Կիպրոսում հանդես է գալու կարևոր ուղերձով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG