Մատչելիության հղումներ

Պուտին․ «Մոսկվան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Տաջիկստանին»


Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Տաջիկստանին՝ հաշվի առնելով հարևան Աֆղանստանում իրադրության վատթարացումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր տաջիկ պաշտոնակից Էմոմալի Ռահմոնի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

«Ռուսաստանի նախագահը հաստատել է Տաջիկստանին օժանդակության ցուցաբերման պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG