Մատչելիության հղումներ

Tbilisi Pride շքերթի անցկացումը վերջին պահին չեղարկվել է


«Փոքրամասնությունների պաշտպանությանը միտված Tbilisi Pride շքերթը չեղարկվել է, քանի որ ոստիկանությունն ի վիճակի չէ ապահովել դրա մասնակիցների անվտանգությունը», - հայտարարում են վրաց ԼԳԲՏ ակտիվիստները:

Նրանց պնդմամբ. «Վրաստանում պատերազմ է հայտարարված քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական արժեքներին և երկրի եվրոպամետ արտաքին քաղաքական կուրսին»։ Այս հայտարարության հրապարակմանը նախորդել էին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բախումները, որոնց ընթացքում ծայրահեղ ազգայնականները մի քանի ժամ շարունակ արգելափակված էին պահել Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան, Վրաստանի խորհրդարանի շենքից իջեցրել էին ԵՄ դրոշը, ծեծի էին ենթարկել ակցիան լուսաբանող լրագրողներից մի քանիսին, այդ թվում` Վրաստանի Հանրային հեռուստատեսության և «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության աշխատակիցներին։

Օրվա երկրորդ կեսին ազգայնականները գրոհով վերցրել էին նաև Tbilisi Pride շքերթի կազմակերպիչը հանդիսացող հասարակական կազմակերպության գրասենյակը։

Նշենք, որ Tbilisi Pride-ի անցկացմանը ընդդիմացել էին Վրաց ուղղափառ եկեղեցին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG