Մատչելիության հղումներ

Աֆղանստանի հարյուրավոր զինծառայողներ փորձում են ապաստանել Տաջիկստանում


Թալիբներից փախուստի դիմող Աֆղանստանի բանակի զինվորականները Տաջիկստանի տարածքում
Թալիբներից փախուստի դիմող Աֆղանստանի բանակի զինվորականները Տաջիկստանի տարածքում

Փախուստի դիմելով թալիբներից, Աֆղանստանի պետական բանակի ավելի քան 300 զինծառայողներ հատել են սահմանը և ապաստանել են հարևան Տաջիկստանում:

Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ աֆղանստանցի զինծառայողներն արդեն երեք շաբաթ շարունակ խմբերով տեղափոխվում են Տաջիկստան:

Միացյալ Նահանգների ղեկավարած միջազգային դաշինքի ստորաբաժանումների հեռանալուն զուգահեռ թալիբները վերջին շաբաթների շրջանում հսկողության տակ են վերցնում Աֆղանստանի շրջանները:

Վերլուծաբանները չեն բացառում, որ Աֆղանստանի ներկայիս կառավարությունը կկորցնի իշխանությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ ասել է, որ Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել և անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ սահմանն ամրապնդելու համար:

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել է Ուզբեկստանի և Տաջիկստանի բարձրաստիճան դիվանագետների հետ և քննարկել է Աֆղանստանի թեման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG