Ռուսաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով ախտահարվել է 25 հազար 142 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է այս տարեսկզբից ի վեր: Ռուսաստանի իշխանություններն այսօր հայտնել են, որ մեծ տարածում է արձանագրում կորոնավիրուսի «դելտա» տարբերակը:
Հուլիսի 3-ին կորոնավիրուսից մահացել է 663 հիվանդ: Ընդհանուր հաշվով Ռուսաստանում COVID-19 հիվանդության զոհ է դարձել 137 հազար 925 մարդ:
Մասնագետների փոխանցմամբ, Ռուսաստանում համավարակի տարածման և մահացության աճի հիմնական պատճառը զանգվածային պատվաստումների չափազանց դանդաղ ընթացքն է: Հուլիսի 3-ի դրությամբ Ռուսաստանում պատվաստվել է բնակիչների ընդամենը 15 տոկոսը:
Պատճառներից մեկը համարվում է բնակչության շրջանում առկա անվստահությունը պատվաստվելու անհրաժեշտության գաղափարի նկատմամբ: