Մատչելիության հղումներ

Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների դատավարությունը


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է Հադրութի շրջանում անցած տարեվերջին գերեվարված 13 հայ զինծառայողների դատավարությունը։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, այսօրվա դատական նիստի ընթացքում հայ գերիները շարունակել են հանդես գալ ցուցմունքներով։

Գերիներից մեկի՝ Ժորա Մանուկյանի խոսքով, շիրակցի պահեստազորայինները գերեվարվել են այն պահին, երբ դեկտեմբերի 13-ին, կատարելով վերադասի հրամանը, նահանջելիս են եղել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերից։

XS
SM
MD
LG