Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շաբաթ օրը հանդիպելով բանակի ղեկավար կազմին, ասել է, որ զինված ուժերի թվաքանակն ավելացվելու է, ինչպես նաև ձեռք են բերվելու նոր սպառազինություններ։
«Ճիշտ վերլուծելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներն ու ընթացքը` մենք, իհարկե, կավելացնենք մեր ռազմական հզորությունները։ Պատերազմի ավարտից հետո նոր պայմանագրեր կնքելու հանձնարարականներ են տրվել, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված նոր սպառազինություններ գնելու գործընթացը»,- ասել է Ալիևը զինվորական բարձրագույն հրամանատարության հետ կայացած հանդիպմանը։