Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը


Ֆրանսիա - ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը Փարիզում, արխիվ
Ֆրանսիա - ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը Փարիզում, արխիվ

Ադրբեջանը պատրաստ է ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին։ Այսօր այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանի եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների վիճակին տեղում ծանոթանալու նպատակով շատ է քննարկվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցի և առանց սահմանափակումների ազատորեն տեղաշարժվելու հնարավորությունը, բայց մինչև հիմա պաշտոնական Բաքուն համաձայնություն չէր տալիս։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակն այսօրվա ասուլիսում մի քանի կոնկրետ վայր է նշել, ասելով, թե մասնավորապես քննարկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Աղդամի, Ֆիզուլիի շրջաններ և Շուշի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG