Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին


Հատուկ քննչական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի 20-րդ համար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` հավելելով, որ Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցվելու որոշում է կայացվել:

ՀՔԾ-ից հաստատում են մեղադրանք առաջադրելու փաստը:

«Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ, և վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ», - ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Ալեքսանյանը:

Ըստ քրեական գործի` Մայր աթոռին պատկանող հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

XS
SM
MD
LG