«Հայոց հայրենիք» և «Վերելք» կուսակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան` «Ազգային ժողովի կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով»: Այս մասին ասված է կուսակցությունների տարածած հայտարարության մեջ:
Նրանք պնդում են, որ ընտրություններն անցել են ակնհայտ խախտումներով, դրանք ոչ լեգիտիմ եմ ու ժողովրդի կամքը չարտահայտող:
Հիշեցնենք` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ևս չի ընդունում քվեարկության արդյունքները և դրանք վիճարկելու է Սահմանադրական դատարանում։