Մատչելիության հղումներ

Գարո Փայլանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին առավելագույն ձայներ ձեռք բերելու համար։

Ֆեյսբուքյան իր էջում Փայլանը մասնավորապես գրել է․ - «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ու իր կուսակցությանը, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ավարտին ձեռք բերին մեծամասնություն և կառավարություն կազմելու իրավունք»։

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության՝ բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:

XS
SM
MD
LG