Մատչելիության հղումներ

ՔԿ-ում այսօր ժամը 9-ի դրությամբ ստացվել և նախապատրաստվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 87 նյութ


Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ, այսօր ժամը 09:00-ի դրությամբ, Քննչական կոմիտեում ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև 2 քրեական գործ:

Ըստ հաղորդագրության՝ նշված 89 դեպքերից 64-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ, որոնցից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ասված է հաղորդգրությունում:

XS
SM
MD
LG