Մատչելիության հղումներ

Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 12,2 տոկոսը


Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկել են 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից 316 հազար 291-ը կամ 12,2 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողներն ամենաակտիվը Սյունիքի մարզում են, որտեղ մինչև ժամը 11-ը քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 15,74 տոկոսը, ամենապասիվը՝ Շիրակի մարզում՝ 8,43 տոկոս: Մայրաքաղաք Երևանում առաջին երեք ժամերին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 13,99 տոկոսը:

Նշենք, որ նախորդ՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտությունների քվեարկությանը առաջին երեք ժամերին մասնակցել էր ընտրողների 7,76 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG