Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Ընտրակաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում` պատգամավորության թեկնածու


Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը Եղեգնաձորի տարածաշրջանում մի խումբ անձինք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք:

Այս արարքները կատարելու կասկածանքով, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն : Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ: «Ազատության» տեղեկություններով` պատգամավորության թեկնածուն «Պատիվ ունեմ» դաշինքից է:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG