Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ընտրացուցակի 20-րդ տեղը զբաղեցնող, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող ձայնագրության գործով։
Հատուկ քննչական ծառայությունը փոխանցում է, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով՝ ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով։
ՀՔԾ-ն դեռևս չի մանրամասնում, թե ինչ կարգավիճակ ունի Արմեն Չարչյանը։ Այսօր նրա հետ կապվել մեզ չհաջողվեց։