Մատչելիության հղումներ

Անկարայի և Փարիզի փոխադարձ հայտարարություններում «հրադադար» է, ասում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Պաշտոնական Անկարայի և Փարիզի փոխադարձ հայտարարություններում «հրադադար» է հաստատվել՝ ամիսներ շարունակված կոշտ մեղադրանքներից ու քննադատություններից հետո, այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների հարաբերությունները սրվել էին անցած հոկտեմբերից, երբ Ֆրանսիան բացահայտ քննադատել էր Թուրքիայի քաղաքականությունը Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում, Անկարան էլ մեղադրել էր Ֆրանսիայի նախագահին մահմեդականների հանդեպ խտրականության համար։

Տևական լարվածությունից հետո երկու նախագահները՝ Ռեջեփ Էրդողանն ու Էմանյուել Մակրոնը, անցած շաբաթ առաջին դեմ առ դեմ հանդիպում էին ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Հիմա այսպես ասած հրադադար է, դա լավ է, բայց՝ ոչ բավարար», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը, ընդգծելով՝ հարաբերությունների լիակատար բարելավման համար Փարիզն Անկարայից հստակ քայլեր և գործողություններ է ակնկալում։

Էրդողանի հետ հանդիպումից առաջ Մակրոնը հայտարարել էր, որ անդրադառնալու է նաև ղարաբաղյան խնդրին։ Այդ մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություններում առայժմ որևէ բառ չկա։

XS
SM
MD
LG