Ռուսաստանում առանձնահատուկ ուշադրությամբ են հետևում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորությանը, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դա առիթ է տալիս Մոսկվային քայլեր ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար, ընդգծել է Դմիտրի Պեսկովը։
Օրեր առաջ՝ այցելելով Բաքու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե չի բացառում, որ Անկարան կարող է ռազմական բազա ստեղծել Ադրբեջանի տարածքում։
«Ցանկացած դեպքում, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը մեր սահմանների մերձակայքում հատուկ ուշադրության առարկա է մեզ համար, ինչպես նաև առիթ է տալիս մեզ ձեռնարկել քայլեր՝ մեր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար», - արձագանքելով Էրդողանի հայտարարությանը՝ ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։