Մոսկվայի իշխանությունները հայտնել են, որ հանրային սպասարկման ոլորտում աշխատող հիմնարկների ղեկավարները կարող են առանց աշխատավարձ վճարելու աշխատանքից ազատել այն ծառայողներին, ովքեր հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Ավելի վաղ Մոսկվայի գլխավոր սանիտարական բժիշկը հայտարարել է, որ անհրաժեշտ է պատվաստել աշխատող մոսկվացիների առնվազն 60 տոկոսին:
Խոսքը նախևառաջ հասարակական սննդի, կոմունալ ծառայությունների, տրանսպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում աշխատողների, ինչպես նաև գեղեցկության սրահների, մարզական ակումբների, թատրոնների, կինոթատրոնների և համերգասրահների աշխատակիցների մասին է:
Չպատվաստվելու համար նախատեսվում է տուգանք՝ 50 հազար ռուբլի հիմնարկի աշխատողի համար և մինչև 300 հազար ռուբլի՝ կազմակերպության համար:
Կրկնակի խախտման դեպքում նախատեսվում է1 միլիոն ռուբլու տուգանք կամ տվյալ հիմնարկի աշխատանքի դադարեցում երեք ամիս ժամկետով: