Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր պատրաստվում է ղարաբաղյան հակամարտությունը քննարկել Շվեյցարիայի նախագահի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ժնևում բանակցություններ կանցկացնի Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ։ Շվեյցարիայի համադաշնության ղեկավարի խոսքով` Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը։

Այս մասին Պարմելենը հայտարարել է երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ բանակցություններից հետո։ «Այս հարցը առաջնահերթ նշանակություն ունի, և այն ընդգրկված է առաջիկա բանակցությունների օրակարգում», -երեկ երեկոյան հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG