Մատչելիության հղումներ

Reuters. «Փարիզը փորձում է փրկել Լիբանանի բանակը կազմաքանդումից»


«Ֆրանսիան ջանքեր կգործադրի Լիբանանի Զինված ուժերը կազմաքանդումից փրկելու համար», - այս մասին Reuters-ի թղթակցին հայտնել է ֆրանսիական կառավարության մոտ կանգնած աղբյուրներից մեկը։

Ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով` վաղը Փարիզի նախաձեռնությամբ հեռավար հանդիպում կանցկացվի, որին Ֆրանսիայից բացի, կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ և Պարսից ծոցի արաբական միապետությունների ներկայացուցիչները։ Լիբանանի բանակում իրադրությունը սրվել է երկրում ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով, ինչի հետևանքով ազգային տարադրամը՝ լիբանանյան ֆունտն արժեզրկվել է շուրջ 90 տոկոսով։

Reuters-ի տեղեկություններով` դա խիստ դժգոհություն է առաջացրել հատկապես լիբանանցի զինվորականների շրջանում, որոնց աշխատավարձերի նոմինալ արժեքը կտրուկ կերպով նվազել է։ Ըստ գործակալության` վաղը կայանալիք հանդիպման ընթացքում պաշտոնական Փարիզը փորձելու է միջազգային գործընկերների օգնությամբ տասնյակ միլիոնավոր դոլարներ հավաքագրել՝ Լիբանանի զինված ուժերի ծառայողների աշխատավարձերի կորուստները փոխհատուցելու և դրանց կանոնավոր վճարումները ապահովելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG