Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5․5 տարվա ազատազրկման


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազարկման։

2018-ի հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվելուց հետո Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Չեխիայում՝ ներկայացնելով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ։

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը մեղադրվում է անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ պահելու և հետագայում այլ վայր փոխադրելու համար։ Սարգսյանը կալանքի տակ է։

Սարգսյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը և խնդրել դատավարությունն արագացված անցկացնել՝ առանց վկաների հարցաքննությունների, ապացույցների ուսումնասիրության։

«Ազատության» հետ զրույցում պաշտպան Արթուր Պիվազյանն ասաց՝ բողոքարկելու են վճիռը վերաքննիչ ատյան։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG