Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ուզում է առաջ շարժվել Թուրքիայի հետ՝ դեպի հարգալից ու պարտավորեցնող հարաբերություններ. Մակրոն


Նախագահ Մակրոնը հայտարարել է, թե Ֆրանսիան ուզում է առաջ շարժվել Թուրքիայի հետ՝ դեպի հարգալից ու պարտավորեցնող հարաբերություններ։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկարատև առանձնազրույց ունեցա նախագահ Էրդողանի հետ՝ հասնելու հստակ, հարգալից ու պարտավորեցնող հարաբերությունների», -գրել է Մակրոնը Թվիթերի իր էջում։

Ելիսեյան պալատն իր հերթին հաղորդել է, որ երկու նախագահները քննարկել են ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները, իրավիճակը Սիրիայում և Լիբիայում։ Թեև հանդիպումից առաջ Մակրոնը ասել էր, թե նաև ղարաբաղյան խնդրին է անդրադառնալու, սակայն, այդ մասին պաշտոնական հաղորդագրություններում դեռ ոչինչ չի ասվում։

Սա Մակրոնի և Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր ամիսներ շարունակված փոխադարձ մեղադրանքներից ու քննադատություններից հետո։

Փարիզը Անկարային մեղադրում էր Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում ապակառուցողական դիրքորոշում որդեգրելու, ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները շրջանցելու մեջ, Էրդողանն իր հերթին Մակրոնին քննադատում էր մահմեդականների հանդեպ «անընդունելի» վարքագծի համար՝ խորհուրդ տալով նրան հոգեբանի դիմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG