Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հերթական փաթեթը


Ռուսաստանի սուվերեն պարտքի հետ կապված մի շարք գործարքների նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցներն այսօր պաշտոնապես ուժի մեջ են մտնում:

Մոսկվայի նկատմամբ սահմանափակումների հերթական փաթեթի մասին Վաշինգտոնը հայտարարել է ապրիլի 15-ին, միաժամանակ հայտարարվել են դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները:

Ամերիկյան ֆինանսական հաստատություններին այժմ արգելվում է մասնակցել գործարքներին ռուբլային կամ ոչ ռուբլային պարտատոմսերի առաջնային շուկայում, որոնք թողարկվել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի կամ Ֆինանսների նախարարության կողմից 2021 թվականի հունիսի 14-ից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG