Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի սահմանային հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՊՆ


Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանում` Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, այսօր ևս փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի` հայկական զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների` ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG