Մատչելիության հղումներ

Ըստ Բլինքենի՝ ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին այդ թվում՝ ռազմական օգնության հետագա տրամադրման հարցը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ-ը կշարունակի դիտարկել Ադրբեջանին տարբեր տեսակի, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պարզաբանելով, որ դա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակվող լարվածությամբ:

Բաքվին Վաշինգտոնի օգնության հարցը բարձրացվել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ լսումների ժամանակ: Դրանք անցկացվել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի նահանգից) հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից, բացառիկ հիմունքներով, շարունակել օժանդակություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, ներառյալ ռազմական օգնությունը: ԱՄՆ կառավարության գործադիր իշխանությունը մայիսին հրապարակավ հայտարարեց այս որոշման մշակման մասին։

«Մենք պետք է շարունակենք դա դիտարկել», - ասել է Բլինքենը՝ պատասխանելով Մենենդեսին:

«Ես ակտիվորեն աշխատել եմ այդ ուղղությամբ: Հատկապես գերիների վերադարձի, [...] [Լեռնային Ղարաբաղի հակամարտության] բանակցություններին փոխգործակցելով՝ իրական կարգավորման նպատակով», - ավելացրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Նա ձեռնպահ է մնացել այլ մեկնաբանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG