Մատչելիության հղումներ

Բայդենը Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է այցելել Վաշինգտոն։ Բայդենն ասել է, որ ուրախ կլինի այս ամռան ընթացքում Սպիտակ տանը ողջունել Զելենսկուն, և կրկին հաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր ամուր դիրքորոշումը։

Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա հայտնել է, որ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել։ Զելենսկու այցը Վաշինգտոն նախատեսվում է Բայդենի եվրոպական ուղևորությունից հետո։

Reuters գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի նախագահի խորհրդականին, հաղորդում է, որ երկու առաջնորդները նաև համակարգել են իրենց դիրքորոշումները Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ, որը Ժնևում տեղի է ունենալու հունիսի 16-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG