Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ահաբեկում և սպառնում է տարածաշրջանի երկրներին, Վրաստանում ասել է սենատոր Ջին Շահինը


ԱՄՆ սենատորներ Ջին Շահինն ու Ռոբերտ Փորթմանը Վրաստանում՝ Հարավային Օսիայի հետ շփման գծում, 3-ը հունիսի, 2021թ․
ԱՄՆ սենատորներ Ջին Շահինն ու Ռոբերտ Փորթմանը Վրաստանում՝ Հարավային Օսիայի հետ շփման գծում, 3-ը հունիսի, 2021թ․

ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատ անդամ Ջին Շահինը իր հանրապետական գործընկեր Ռոբերտ Փորթմանի հետ երեկ այցելել են Վրաստան։ Սենատորները երեկ եղել են Հարավային Օսիայի հետ շփման գծում, տեղում ծանոթացել իրավիճակին, որտեղից վերադառնալով մամուլի ասուլիս են տվել։

Ջին Շահինն ասել է, որ տեղում տեսել են Ռուսաստանի օկուպացիան Հարավային Օսիայում, Վրաստանի դեմ ուղղված ռուսական զինվորներին ու զենքը։

«Հստակ է, որ Ռուսաստանը ցանկանում է ահաբեկել ու սպառնալ այս տարածաշրջանի երկրներին, որոնք ցանկանում են գնալ եվրոատլանտյան ինտեգրման ողղությամբ, որովհետև նրանք ավելի լավ կյանք են տեսնում Արևմուտքի հետ, քան կարող է առաջարկել Ռուսաստանը», - ասել է Ջին Շահինը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները Վրաստանի ուժեղ գործընկերն է, ցանկանում է օգնել ու աջակցել Վրաստանի ձգտումներին։

Նա ասել է, որ երկրներին ահաբեկելու մարտավարությունը Ռուսաստանը կիրառում է նաև Ուկրաինայում, որտեղ օկուպացրել է Ղրիմը ու շարունակում է բաց հակամարտությունը Դոնբասում։

ԱՄՆ սենտորները հանդիպումներ են ունեցել Վրաստանի իշխանությունների, խորհրդարանականների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

XS
SM
MD
LG