Մատչելիության հղումներ

Նախատեսվում է ավելացնել դատավորների թվաքանակը


Դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության թեթևացման և գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ավելացնել Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական և Սննակության դատարաններում դատավորների թվաքանակը։ Ներկայումս նախատեսվում է ավելացնել 4 դատավոր Սննակության դատարանում և 3-ական դատավորներ Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական դատարաններում։

Կառավարությունից հայտնում են, որ դատավորների թվակազմի ավելացումը նախատեսված է նաև Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությամբ:

Գործադիրն այսօրվա նիստին համաձայնություն է տվել դատարանների դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ դատարանների գերծանրաբեռնվածությունը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հիմնական խոչընդոտներից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG