Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան այսօրվանից փոխադարձաբար վերսկսում են թռիչքները


Ռուսաստան - Օդանավը վայրէջք է կատարում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, արխիվ
Ռուսաստան - Օդանավը վայրէջք է կատարում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, արխիվ

Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան այսօրվանից փոխադարձաբար վերսկսում են թռիչքները` համաճարակային իրավիճակի բարելավման հետ կապված: Մոսկվա-Լոնդոն և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ:

Օդային հաղորդակցությունը երկու երկրների միջև դադարեցված էր անցյալ տարվա դեկտեմբերից:

Հունիսի 10-ից Ռուսաստանը կվերսկսի թռիչքները 7 այլ երկրների՝ Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Մավրիկիոսի և Մարոկկոյի հետ:

Նախօրեին Մոսկվան որոշել էր երկարաձգել դեպի Թուրքիա և Տանզանիա թռիչքների դադարեցումը մինչև հունիսի 21-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG