Մատչելիության հղումներ

Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին խոչընդոտել Փաշինյանի ավտոշարասյան ընթացքը


Փարիզում քիչ հետո մեկնարկելու է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի հետ: Մինչ դեսպանություն հասնելը փողոցի երկու մուտքերի մոտ հավաքված դաշնակցականները վանկարկումներ էին անում: Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն էր վարում, սակայն ինչպես փոխանցում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, նաև իր մեքենայի վրա են հարձակվել, ձեռքով խփել են ապակուն:

Լրագրողներին տեղափոխող մեքենայի հայելին է նաև ջարդվել:

Այս հանդիպմանը մասնակցում են հայ համայնքից Կինեմատոգրաֆիստների միության նախագահը, հայ փաստաբանների միության նախագահը, լրագրողներից «Նոր հառաջ» թերթի խմբագիրը, ընդհանուր մոտ 40 հոգի է հավաքված:

Մինչդեռ դեսպանատանը հակառակը` Փաշինյանին ծափերով ողջունեցին հայ համայնքի ներկայացուցիչները, քաջալերող ու աջակցող խոսքեր հնչեցրին, ինչպես նաև սփյուռքի հետ կապը ամրացնելու կոչ արեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG