Մատչելիության հղումներ

Ընտրակաշառքների հետ կապված որևէ ռեալ դեպք չի արձանագրվել․ փոխոստիկանապետ


Ընտրակաշառքների հետ կապված որևէ ռեալ դեպք չի արձանագրվել, այսօր լրագրողների հարցին ի պատասխան, ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեց փոխոստիկանապետից, թե ոստիկանությունը տեղեկություններ ունի՞ ընտրակաշառքների մասին, «խոսվում է մինչև 20-30 հազար դրամ ընտրակաշառքից»։

«Ընտրակաշառքների հետ կապված որևէ ռեալ դեպք չի արձանագրվել։ Եթե չեմ սխալվում, նյութեր են նախապատրաստվում և ուսումնասիրություներ են կատարվում 27 դեպքերով՝ նախընտրական փուլում կատարված հանցագործությունների հետ կապված, այդ թվում՝ 14-ը գույքի հետ կապված՝ պաստառների վնասում։ 14-ից 12-ը կոնկրետ անձին՝ Ռոբերտ Քոչարյանին պատկանող պաստառներ էին, որոնցից 5-ն արդեն իսկ բացահայտվել է։ Անձինք տարբեր էին, բոլորն էլ ֆիզիկական անձինք էին, նախնական տվյալներով՝ նախկինում որևէ քաղաքական թիմի անդամ չեն հանդիսացել », - ասաց Ֆիդանյանը։

Ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին, քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին և կտևի մինչև հունիսի 18-ը։ Ընտրություններին կմասնակցի 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG