Մատչելիության հղումներ

«Տեր-Պետրոսյանն ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»․ Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին


«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն՝ ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների հարցումներին:

Ապարան քաղաքում համակիրների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հունիսի 18-ին հեռուստաբանավեճ է տեղի ունենալու, ընդգծելով, ակնկալում է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն ուղիղ եթերում կպատասխանեն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցադրումներին:

«Ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճի: Այդ բանավեճի ժամանակ ամենալավը կերևա, որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել: Կգաք, դեմ-դիմաց կկանգնենք և կխոսենք», - հայտարարել է Փաշինյանը:

Փաշինյանի առաջարկին երեկ արձագանքել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ նշելով, թե «հողեր ազատագրած երկրորդ նախագահը որևէ իրավիճակում չպետք է բանավեճի մեջ մտնի մի անձի հետ, որը հողեր է հանձնում։

XS
SM
MD
LG