ՆԱՏՕ-ն վաղը կքննարկի զարգացումներն արևելյան սահմանների մոտ գտնվող երկրներում: Այդ մասին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
«Հունիսի 1-ին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները տեսակապով կքննարկեն Բելառուսում և Ուկրաինայում ստեղծված կացությունն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր»,- այսօր ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: