Կիրակի օրը Բելառուսի խոշորագույն քաղաքներից մեկի` Գրոդնոյի հայտնի լրատվական կայքի գլխավոր խմբագրին ձերբակալել են ծայրահեղականության կասկածանքով:
Hrodna.life-ի խմբագիր Ալեքսեյ Շոտայի ձերբակալությունը տեղի է ունեցել անկախ լրագրողների և ավտորիտար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդների նկատմամբ բռնաճնշումների ֆոնին:
Շոտան համագործակցել է Բելառուսի ամենահայտնի ինտերնետային պորտալի՝ Tut.by- ի հետ, որի 15 աշխատակիցների ձերբակալությունից հետո այս ամիս իշխանությունները դադարեցրեցին դրա աշխատանքը:
Բռնաճնշումները Բելառուսում սաստկացան մեկ շաբաթ առաջ այլախոհ լրագրող Ռոման Պրոտասևիչի և նրա ընկերուհու ձերբակալությունից հետո: Դեպքը լայն քննադատության է արժանացել Արևմուտքում, որը պահանջում է ազատ արձակել լրագրողին:
Ռոման Պրոտասևիչին մեղադրանք է առաջադրվել անկարգություններ կազմակերպելու մեջ: Նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում: