Ադրբեջանը հայտարարում է, թե այս գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը Նախիջևանի ուղղությամբ, վիրավորվել է մեկ զինծառայող: Ըստ պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի զինուժը պատասխան կրակ է բացել:
«Իրավիճակը գտնվում է ադրբեջանական բանակի լիակատար վերահսկողության տակ», ֊հայտարարել է պաշտոնական Բաքուն՝ հավելելով, թե Հայաստանն է Նախիջևանի հատվածում սահմանային լարվածության պատասխանատուն:
«Կոչ ենք անում հայկական կողմին գործել պատասխանատու, զերծ մնալ սադրանքներից և այլ քայլերից, որոնք կարող են բերել իրավիճակի սրացմանը», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:
Հայկական կողմը դեռ չի արձագանքել: