Մատչելիության հղումներ

Փաշինյանը խոստանում է շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան ներկայացնել


Շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ, ֆեյսբուքյան էջում գրում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է և իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ», - գրել է նա։

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ըստ էության դա ոչ թե գերեվարում է այլ՝ առևանգում Հայաստանի ինքիշխան տարածքից։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG