Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է ընտրացուցակի առաջին 10 համարները


«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, երկրորդ համարը Երևանի նախկին քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանն է, երրորդը` Աննա Մկրտչյանը:

«Հայրենիքի» և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության միասնական դաշինքի ցուցակում տեղ են գտել նաև Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ՀՀԿ-ից Արման Սահակյանը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և այլք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG