Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այսօր հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 20 անունները։
Ըստ Հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնական կայքէջում հրապարակված ցուցակի՝ առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդը՝ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, երրորդը՝ իշխող կուսակցության ցուցակով ընտրված, բայց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը։
20-յակում են նաև «Վերածնվող Հայաստան»-ի ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դաշնակցականներ Գեղամ Մանուկյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Քոչարյանի օրոք նրա աշխատակազմը ղեկավարած Արմեն Գևորգյանը, Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող հեռուստաալիքի հաղորդավար Ագնեսա Խամոյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Այսօր ժամը 18-ին լրանում է նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու վերջնաժամկետը և արդեն հայտնի կդառնա, թե քանի կուսակցություն ու դաշինք է ցանկանում մասնակցել արտահերթ խորհրդարանակն ընտրություններին։
Ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։