Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե Սիսիանի հատվածում միջադեպեր են գրանցվել


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունները, թե հայ-ադրբեջանական սահմանի Սիսիանի հատվածում միջադեպեր են գրանցվել:

«Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում: Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել», - ասված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել: Սկսված փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG