Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Իսրայելում՝ Բեն Գուրիոնի միջազգային օդակայանում ասել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք:
«Մենք միշտ ընդգծել ենք, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք, և Իսրայելը հիմա հենց դա է անում: Դա ներառում է Իսրայելին սպառնացող թիրախներին կանխարգելիչ հարվածներ հասցնելու, վտանգը չեզոքացնելու և ապագա գրոհները կասեցնելու իրավունք: Այս առումով Իսրայելի գործողությունները համարում ենք ինքնապաշտպանություն»,- ասել է Մաասը:
Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազին Մաասին շնորհակալություն է հայտնել Գերմանիայի այդ դիրքորոշման և Իսրայելին փորձության ժամին սատարելու համար:
«Իմ լավ բարեկամ և գործընկեր Հեյկո Մաաս, շնորհակալ եմ Իսրայել այցելելու և մեզ ձեր համերաշխությունը հայտնելու համար»,- ասել է Գաբի Աշկենազին:
Մայիսի 10-ին մեկնարկած իսրայելա-պաղեստինյան ռազմական առճակատման ընթացքում սպանվել է առնվազն 228 պաղեստինցի և 12 իսրայելցի: