Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Եվրախորհրդարանի նիստ համավարակի պայմաններում, արխիվ
Եվրախորհրդարանի նիստ համավարակի պայմաններում, արխիվ

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, ինչը ճանապարհ կբացի երկու ժողովուրդների հաշտեցման համար: Այս մասին ասվում է Թուրքիայի վերաբերյալ զեկույցում, որը եվրախորհրդարանականները հաստատեցին երեկ Բրյուսելում կայացած լիագումար նիստում:

«Պատգամավորները ևս մեկ անգամ կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը ճանապարհ կհարթի հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար», - ասված է փաստաթղթում:

Եվրախորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում «Թուրքիայի թշնամական արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ, նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում նրա մասնակցության առնչությամբ, ինչը մշտապես հակասում է Եվրամիության առաջնահերթություններին»:

Եվրախորհրդարանի այս զեկույցին կողմ է քվեարկել 480 պատգամավոր, 64-ը՝ դեմ, 150-ը՝ ձեռնպահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG