Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված կացությունը


«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում կարծիք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծումը պետք է իրականացվի դիվանագիտական մեթոդներով», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կողմերը անդրադարձել են ադրբեջանա-հայկական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպին։ Ընդհանուր տրամադրվածությունն այնպիսին է, որ կարգավորումը պետք է ընթանա բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG