Իսրայելի և «Համաս»-ի միջև մարտերի դադարեցմա նշաններ չկան` չնայած հակամարտության դադարեցմանն ուղղված միջազգային ակտիվ դիվանագիտությանը։ Իրավիճակի՝ վերջին տարիների ամենախիստ սրման հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր պետք է արտակարգ նիստ անցկացնի` որպես մարտական գործողությունները դադարեցնելու համար հրատապ դիվանագիտական գործողությունների մաս:
Չնայած մարտերը դադարեցնելու ավելացող կոչերին՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե շարունակելու են հարվածներ հասցնել «Գազայի տարածքում գտնվող ահաբեկչական թիրախներին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Իսրայելի բոլոր քաղաքացիներին խաղաղությունն ու անվտանգությունը վերադարձնելու համար»։