Մատչելիության հղումներ

Հայաստան է ներկրվել AstraZeneca-ի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ


Հայաստան է ներկրվել AstraZeneca պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Հայաստանում COVID-19-ի դեմ այժմ կիրառվում է երեք տեսակի պատվաստանյութ. բրիտանաշվեդական AstraZeneca-ն և ռուսական Sputnik V-ն ևչինական Coronavak-ը։ AstraZeneca-ով և Coronavak-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Նախարարության տվյալներով՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 16-ի դրությամբ կատարվել է 19 հազար 249 պատվաստում։

XS
SM
MD
LG