Մատչելիության հղումներ

Երեկվա բանակցությունների արդյունքները պաշտոնական աղբյուրները դեռ չեն հրապարակում


«Ազատության» նկարահանող խումբը Սյունիքի տարբեր համայնքներում է եղել՝ հետևելու իրադարձություններին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ մի քանի օր բանակցություններ են ընթացել, երեկ ժամը 14-ին դրանք վերսկսվել էին։ Սակայն, թե ինչպես են դրանք ավարտվել, ինչ որոշումներ են կայացվել, պաշտոնական աղբյուրները դեռ լռում են, հաղորդագրություն սովորաբար Պաշտպանության նախարարությունն է տարածում։

Թեև պաշտոնական հաղորդագրություն բանակցությունների արդյունքների վերաբերյալ դեռ չկա, այդուհանդերձ երեկ լուրեր շրջանառվեցին, թե ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի, ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն այն տարծքներ, որտեղից առաջ են եկել՝ հատելով պետական սահմանը։ Ընդգծենք՝ պաշտոնական աղբյուրներն այս լուրը դեռ չեն հաստատել։

Ռազմական գերատեսչությունում «Ազատության» աղբյուրը ևս նշեց՝ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն այն հատվածներ, որտեղից եկել են՝ չնշելով՝ արդյո՞ք խոսքը բոլոր երեք ուղղությունների մասին է։

Երեկ ուշ երեկոյան Գորիսում էր նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին,վերջինս հրաժարվեց որևէ տեղեկություն փոխանցել բանակցություններից։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արդեն 3-րդ նիստը վերջին մի քանի օրվա ընթացքում։ Միայն նշվում է, որ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների ընթացքին և Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Պաշտոնական Բաքուն պնդել է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG