Մատչելիության հղումներ

Իսրայելական հրետանին միացավ օդուժին և նույնպես հարվածներ է հասցնում Գազայի հատվածին


Իսրայելն օդային հարված է հասցնում Գազայի հատվածում, 14-ը մայիսի, 2021թ․
Իսրայելն օդային հարված է հասցնում Գազայի հատվածում, 14-ը մայիսի, 2021թ․

Այս գիշեր իսրայելական հրետանին միացել է երկրի օդուժին՝ նույնպես հարվածներ հասցնելով Գազայի հատվածին, ասված է երկրի զինված ուժերի հայտարարությունում:

«Ես խոստացել էի, որ մենք շատ բարձր գին կվերցնենք «Համաս»-ից», - իր տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ - «Մենք դա անում ենք և շարունակելու ենք անել մեծ ուժով»:

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին, տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ 7-ից մինչև 9 հազար պահեստազորայինների զորակոչի մասին: Նրանց շուրջ կեսը կներգրավվեն հակաօդային պաշտպանության, հրետանային, բժշկական ստորաբաժանումներում:

ԱՄՆ Պետքարտուղարությունը երեկ դիմել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին` առաջարկելով վերանայել Իսրայել այցելելու ծրագրերը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 16-ին բաց նիստում կքննարկի իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Իրադրությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրվել է անցած շաբաթավերջից, ընդհարումները վերաճել են մարտական գործողությունների՝ ծանր զինտեխնիկայի, հրթիռների կիրառմամբ, երկու կողմերից տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ կան։

XS
SM
MD
LG